Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մրցույթ է՝ ով ավելի օրիգինալ կնկարագրի այս աղետը

Մրցույթ է՝ ով ավելի օրիգինալ կնկարագրի այս աղետը
27.03.2024 | 13:00

Նկատե՞լ եք՝ գեղագիտական ի՜նչ օրիգինալ, պաթոսախառն, ռոմանտիկ կամ ճակատագրապաշտական որակումներով և օր-օրի առավել օրիգինալ մտքի գոհար-համեմատություններով են մատուցվում ու նկարագրվում ՀՀ-ի պետականազրկման ներկա գործընթացի տարբեր դրվագները, ու տպավորություն է, թե փորձագիտական-քաղգործչախառն մրցույթ է՝ ով ավելի օրիգինալ կնկարագրի այս աղետը:

Ավելին՝ շատերի դեմքին հստակ հպարտության ու սխրանք անելու արտահայտություն է:

Հոգեբանությունն ունի այս հարցի պատասխանը, որը, սակայն, ավելի շուտ ձգտում է դեպի հոգեբուժություն, սակայն ես այն առավել կոնկրետ կբնորոշեի որպես մառազմ ու մազոխիզմ և քայլ անելու պատասխանատվությունից խուսափելու վարք:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ